ՖՈՏՈ․ Տագնապի թերթիկներ Երևանի փողոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քաղաքացիներից պարբերաբար զանգեր է ստանում, որ Երևանի փողոցներում և շենքերի շքամուտքերին փակցվում են տագնապի ազդանշանի մասին զգուշացնող թերթիկներ, որոնք նաև ներառում են, թե ումից կարելի է տեղեկատվություն ստանալ տվյալ տարածքի ապաստարանների տեղակայաման վայրի մասին:

Քաղաքացիների բողոքի հետքեով ArmLur.am-ը խոսել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ։ Վերջինս նշեց, որ անհանգստամնալու կարիք չկա:

«Անհանգստանալու կարիք չկա, իհարկե խուճապը հասկանալի է: Դեռ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո սկսվեց նման աշխատանքներ տարվել: Առաջին փուլը այդ ժամանակ է իրականացվել, երկրորդ փուլը հիմա է իրականացվում: Այն ժամանակ ևս մարդկանց մոտ անհանգստություն կար, բայց սա պարզապես իրազեկում է, որ ինչ-որ դեպքի ժամանակ իմանան՝ ինչ պետք է անել»,- ասաց Կոստանյանը:

Էմմա Միքայելյան




Լրահոս