Արցախի պետնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հացահատիկ հավաքող կոմբայնի գնդակոծմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է հուլիսի 23-ին Ադրբեջանի կողմից հացահատիկ հավաքող կոմբայնի գնդակոծմանը։

«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները»,-գրել է պետնախարարը:




Լրահոս