Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները պատրաստվում են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) խնդրել փոխել Սաուդյան Արաբիայում ամառային տրանսֆերային պատուհանի փակման ժամկետը, հայտնում է Daily Mail-ը։
Այս կերպ Պրեմիեր լիգան հուսով է կանխել լիգայի խաղացողների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխությունը՝ սեպտեմբերի 1-ին Եվրոպայի թոփ առաջնությունների տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո:
Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի թիմերի համար տրանսֆերային պատուհանը բաց է մինչև սեպտեմբերի 7-ը, ինչը թույլ կտա տեղի ակումբներին ֆուտբոլիստներ ձեռք բերել Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։
Այս ամառ Սաուդյան Արաբիայի ակումբները նոր խաղացողների տրանսֆերների համար արդեն ծախսել են ավելի քան 400 միլիոն եվրո։