Բնակարաններ և 7 մլն աշխատանքի վարձատրություն․ դաշնակցական Արթուր Խաչատրյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն պատգամավոր Արթուր Խաչատրյանը նա է, ով  որպես ընդիմադիր, բացահայտ քննադատում  է իշխանությունների յուրաքանչյուր քայլը։  Նա  2020 թվականին ժառանգություն է ստացել մեկ բնակարան Արաբկիր վարչական շրջանում և մեկ անհատական բնակելի տուն Կենտրոն վարչական շրջանում և հողամաս Եղվարդ քաղաքում, 2010 թվականին ժառանգություն է ստացել բնակարան Աջափնյակ վարչական շրջանում։ 2021-ին գնել է ավտոկայանատեղի Արաբկիրում, 2014-ին բնակարան Դավթաշենում կնոջ հետ համատեղ սեփականությամբ, որը 2022 թվականին վաճառվել է 51 մլն դրամով։

Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են  8 մլն 389 հազար դրամ, որը  բնակարանի հիփոթեքի գումարն է «Միկշին» ՍՊԸ-ից։  Բանկային ավանդները կազմել են 11 հազար դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 870 հազար դրամ և 40 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են  25 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 858, որից 6 մլն 045 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից։ Նա նաև աշխատանքի վարձատրություն է ստացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանից 171 հազար դրամ և «Մենեջմենթ Միքս Ինովացիոն Ակադեմիա» ՍՊԸ-ից 792 հազար դրամ։ Պատգամավորը տրված փոխառությունների դիմաց ստացել է  տոկոս ՀՀ ֆինանսների նախարարությունից  848 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձ է Դավթաշենում ձեռք բերված հիփոթեքի համար։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 մլն 388 հազար դրամ։

Կինը՝ Գոհար Կարապետյանը, 2021 թվականին հողամաս է գնել Արաբկիր վարչական շրջանում։ Կինը հայտարարագրել է բնակարան Արաբկիր վարչական շրջանում, որը իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։ Խաչատրյանը հայտարարագրած տրանսպորտային միջոց չունի, սակայն կինը 2020 թվականին ձեռք է բերել մեքենա՝ 2007 թվականի արտադրության Toyota մակնիշի։ Կնոջ բանկային ավանդները կազմել են 5 հազար դոլար և 21 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 100 հազար դրամ և 38 դոլար։ Կարապետյանը հաշվապահ է «ԷՅՉ ԱՅ ՈՒԱՅ» ՍՊԸ-ում, որից ստացել է աշխատանքի վարձատրություն  1 մլն 119 հազար դրամ։

Խաչատրյանը համդիսանում է «Ագրիմակ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր։

Էմմա Միքայելյան




Լրահոս