ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնագլոր օգտագործողների հանդեպ որոշակի պատասխանատվություն պետք է սահմանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու տարի է` էլեկտրական ինքնագլորներն իրենց հաստատուն տեղն են գրավել Երևանի փողոցներում։ Միկրո-տրանսպորտը ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի: Ներմուծման օրից էլեկտրական ինքնագլորների «շեյրինգը» գործում է միայն Երևանի տարածքում։ Այն կարելի է վարձել հատուկ հավելվածների միջոցով և մեկ կիլոմետր ուղևորության արժեքը սկսվում է 30 դրամից՝ արագությունից կախված։

Ամբողջ խնդիրը նրանումն է, որ ներմուծման օրից էլեկտրական ինքնագլորների վերաբերյալ ոչ մի օրենսդրական կարգավորում չի սահմանվել, իսկ վրաերթից տուժածների թիվն աճում է: Պարզվում է, որ էլեկտրական ինքնագլորների օգտագործման հետ կապված լուրջ խնդիրներ ունի ոչ միայն մայրաքաղաք Երևանը, այլ նաև մի շարք այլ երկրներ:

Օրեր առաջ տեղեկացանք, որ էլեկտրական ինքնագլորներիօգտագործումը Փարիզում են արգելել, այժմ էլ Ռուսաստանում են նախատեսում կիրառել խստացումներ։ Մասնավորապես՝ առաջարկվել է ինքնագլորների համար ներդնել որպես տրանսպորտային միջոց համարանիշներ, ինչպես նաև ինքնագլոր օգտագործողների հանդեպ որոշակի պատասխանատվություն սահմանել քրեական և վարչական իրավախախտումների օրենսգրքերով։

Հիշեցնենք նաև, որ վերջին օրերին շատացել են վթարները, քանի որ էլեկտրական ինքնագլորներ սպառողների թվում հիմնականում անչափահաս երեխաներ են:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը կապ հաստատեց «Մի արեք այսպես» խմբի համահիմնադիր Լևոն Հարությունյանի հետ։  «Նախ պետք է սահմանել, թե ինքնագլորն ինչ է, և ամենամեծ խնդիրը նրանումն է,որ ներմուծման օրից ինքնագլոր օգտագործողների հանդեպ չի սահմանվել որոշակի պատասխանատվություն»:

ArmLur.am-ը հարցում է ուղարկել նաև ինքնագլորներ ներկրող JET.AM ընկերությանը։ Արձագանքի դեպքում նոր մանրամասներ կներկայացնենք:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս