Եվլախում մեկնարկել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ընթացող հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնելու է Արցախի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։
Իսկ ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնելու է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին մարտին Իլհամ Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։