Ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս խաղաղապահները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիական անձանց:

Նշվում է, որ ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվում են հանգստի վայրեր և տաք սնունդ։

Ռիա Նովոստի-ին  գրում է, որ շարունակական փոխգործակցությունը շարունակվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակիչների նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովմանը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս