Armenian text to speach

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվելու է պետպատվերով. ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Ըստ կարիքի՝ անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ՝ ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:




Լրահոս