Այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Արտավազ համայնքում մեկնարկեց համայնքի ղեկավարի ընտրությունները: Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ ՀՀԿ-ական թեկնածու Ռեմ Հովհաննիսյանը կանգնած է երկրորդ ընտրատեղամասի մուտքի մոտ և քաղաքացիներն առանց իրեն մոտենալու, չեն մտնում ընտրատեղամաս:
Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներն արգելել են նրան կանգնել այդտեղ, չնայած սրան նա դեռ շարունակում է մնալ այնտեղ և ուղղորդել մարդկանց:
Սակայն Armlur.am-ի հետ զրույցում Ռեմ Հովհաննիսյանն արդարացավ` ասելով, որ ընդամենն իջել է բակ և կանգնել այնտեղ. «Ոչ մի ուղղորդել կամ նման բան չկա: Ներկա պահին ինձ ասացին, որ այնտեղ կանգնել չի կարելի, ես հիմա գնում եմ իմ գրասենյակ աշխատելու»:
Նշենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու` ՀՀԿ-ական գործող Ռեմ Հովհաննիսյանը և անկուսակցական Աշոտ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գյուղում մինչ ընտրությւոնները թեկնածուների միջև բախում է եղել: Ռեմ Հովհաննիսյանի թիմակիցները ծեծի էինն ենթարկել անկուսակցական Աշոտ Մարգարյանի հորը` Քաջիկ Մարգարյանին: Աշոտ Մարգարյանը հաստատել էր լուրը, սակայն Ռեմ Հովհաննիսյանը հերքել էր: Մանրամասները` քիչ ուշ: