ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն այսուհետ որպես պատգամավոր հանդես կգա Հյուսիսային Կորեայի գերագույն ժողովում. նա ստացել է քվեարկողների 100%-ը. գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Տեղի խորհրդարանում, ընդհանուր առմամբ, 687 պատգամավոր կա: Ընտրություններին առաջադրվում է միայն մեկ թեկնածու, և մարդիկ կարող են նաև դեմ քվեարկել: Բայց հյուսիսկորեացիների 99%-ը, որպես կանոն, կողմ է քվեարկում:
Բացի պատգամավոր լինելուց՝ Կիմ Չեն Ընը նաև ցմահ «Կորեայի աշխատավորական կուսակցության» գլխավոր քարտուղարն է, նաև՝ պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչն ու գլխավոր հրահանգողը:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը եկել է իշխանության 2011-ին՝ հոր՝ Կիմ Չեն Իռայի մահից հետո: