ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը բռնի տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100 000 արցախցիներին։ Օսմանիի հայտարարությունը տարածել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը։
ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության հետագա մասնակցությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելու ջանքերին:
Տեղում միջազգային մասնակցության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ»,- նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, թե նախագահ Օսմանին աջակցում է քաղաքական գործընթացների շարունակմանը, որոնք ուղղված են երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը: