Ֆրանսիայի ևս մեկ քաղաքացի է կյանքից զրկվել Իսրայելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արդեն երկրորդ քաղաքացին զոհվել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Ֆրանսիան ցավում է իր երկրորդ քաղաքացու ողբերգական մահվան համար։ Նա դարձել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունների զոհը: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրա մտերիմներին», – ասվում է հաղորդագրությունում:

Գերատեսչությունը ևս մեկ անգամ կոչ է արել իր քաղաքացիներին լինել զգոն և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։




Լրահոս