ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իսրայելը նոր թափով կհարձակվի Պաղեստինի վրա». Ռուսաստանը մտահոգություններ ունի․ միջազգային անցուդարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է այս գիշեր Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադի» ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ հասցված ավիահարվածների մասին։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել Ռիմալի և Խան Յունիսի օբյեկտներին։

Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։

Ռուսաստանը մտահոգված է, որ Իսրայել-Պաղեստին հակամարտության արդյունքում «ՀԱՄԱՍ» խմբավորումը մեծ թվով գերիներ է վերցրել, որոնց թվում հայտնի չէ՝ ռուսներ կան, թե ոչ: «ՀԱՄԱՍ» խմբավորումը հայտարարել է, որ չի կարող հաստատել պատանդների ընդհանուր թվի հստակ տվյալներ, քանի որ դեռևս չգիտի պատանդների ստույգ թիվը և ազգությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իսրայելում բնակություն հաստատած ռուսներին անվանել է «վախեցած հայրենասերներ» :

«Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Իսրայել մեկնած ռուսները «վախեցած հայրենասերներ» են։ «Վախեցած հայրենասերները» իրենց կոչումը հաստատեցին՝ նորից վախենալով և լքելով իրենց նոր հայրենիքները»,- գրել է Մարիա Զախարովան՝ տելեգրամյան իր ալիքում:

Ադրբեջանական կայքերը՝ վկայակոչելով ռուսական մի շարք կայքերի, հայտնում են, որ Մուրմանսկի միգրացիոն վարչությունից բերման են ենթարկել մի տղամարդու, ով ծագումով Արցախից է:

« 46 ամյա տղամարդը 2022 թվականի դեկտեմբերից հետախուզվում էր Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու կասկածանքով», – հայտնում են ՌԴ ՊՆ մարզային վարչությունից։

Մուրմանսկում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Աֆիլ Հուսեյնովը հայտնել է, որ ձերբակալվածը ծնվել է Ադրբեջանում,սակայն ծագումով Արցախից է։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս