Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվը հասել է 1,2 հազարի, վիրավորվել է ավելի քան 2,4 հազարը, որոնցից 544-ը դեռ մնում են հիվանդանոցներում, հաղորդում է Հրեական պետության առողջապահության նախարարությունը։
Կյանքից զրկվածների թիվը շարունակում է աճել, քանի որ ոստիկանությունը և կամավորները ուսումնասիրում են ավելի ու ավելի շատ տարածքներ և բնակավայրեր, որտեղ ահաբեկիչները ռազմական գործողություններ են կատարել անցյալ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին:Կան վայրեր, որտեղ նրանք հայտնաբերել են խոշտանգումների և զանգվածային մահապատիժների հետքեր, որոշ վայրերում մահացածների նույնականացումը չափազանց դժվար է եղել՝ դիակները այրված լինելու պատճառով։
Մահացածների թվում կան նաև ազգությամբ ռուսներ: Հիշեցնենք, որ ահաբեկիչների գործողությունները խիստ մտահոգում էին Ռուսաստանին, քանի որ ամեն կերպ ցանականում էր իմանալ արդյոք պատանդների կամ մահացածների թվում ռուսներ կան: Արդյունքում պարզ դարձավ, որ չորս ռուսաստանցի սպանվել է զինյալների կողմից, ևս ինը անհայտ կորած են համարվում։
Հոսպիտալացվածներից երեքի վիճակը ծանր է, 126-ը՝ ծանր, 192-ը՝ միջին ծանրության վնասվածքներով։
Վերջին հաշվարկների համաձայն՝ գրոհայինների կողմից գերեվարվել է 130-ից 150 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ և երեխաներ։
Գազայի հատվածի վրա պատասխան հրթիռային և ռմբակոծությունների ժամանակ առնվազն 950 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է, մինչդեռ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են ոչնչացնել շրջափակված անկլավի ենթակառուցվածքը, որտեղ կան լույսի և ջրի լուրջ ընդհատումներ։
Օֆելյա Հովհաննիսյան