Սեպտեմբերի 19-ին իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչի համար հերթական անձն է կալանավորվել։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել:
Նա Ֆեյսբուք սոցիալական կայքում ունենալով Խաչիկ Հակոբյան անվամբ գրանցված կայքէջ, Արցախի Հանրապետությունում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող ռազմական գործողությունների հանգամանքով պայմանավորված, զանգվածային լրատվության միջոցներով, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելու եղանակով իր ձայնը հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձնելու նպատակով, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Այգեստան 41 հասցեում գտնվելու ընթացքում, իր անվամբ գրանցված Խաչիկ Հակոբյան կայքէջում ուղղակի դիտավորությամբ կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ։
Նա դրանով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով պետական իշխանության կազմավորման և գործունեության սկզբունքները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան