ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Ֆլորիդայի մի բնակչուհու, ով սպառնացել էր պայթեցնել ինքնաթիռներ, քանի որ իր ամուսնու հագեցած աշխատանքային գրաֆիկը խանգարում է իրենց հաճախ հանդիպել: Կինը զանգահարել է Ֆլորիդայի օդանավակայանի անվտանգության բաժին եւ հայտնել այդ մասին:Կարգավարը բացատրել է, որ ոստիկանությունը չի կարող օգնել նրան լուծել այդ խնդիրը: “Այդ դեպքում ես կպայթեցնեմ 10 ինքնաթիռ”,-բացականչել է կինը եւ կախել լսափողը: Ոստիկանները ճշտել են բնակության վայրը եւ ձերբակալել կնոջը: Նրան մեղադրանք է առաջադրվել:Ի դեպ, ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ կնոջ , ում անունը Բիլինջ, է ամուսինը օդանավակայանի աշխատակից չի եղել:
Սպառնացել է պայթեցնել 10 ինքնաթիռ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ