G7-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ կազմակերպությանը ֆինանսավորման հնարավորություններից զրկելու համար, հայտնում է իտալական Ansa գործակալությունը՝ վկայակոչելով Տոկիոյում G7-ի արտգործնախարարների հանդիպման ամփոփիչ հայտարարությունը։
«Մեծ յոթնյակի անդամները տարածաշրջանի գործընկերների հետ միասին քրտնաջան աշխատում են կանխելու հետագա էսկալացիան և հակամարտության ավելի լայն տարածումը»,-նշված է հայտարարության մեջ։