ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է քննելու Սյունիքի նախկին մարզպետի որդու քրեական գործը. հայտնի է դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դեռևս չպարզված հանգամանքներում ու ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող՝ ՛՛ТОЗ՛՛տեսակի հրացաններից,՛՛Марголин՛՛տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված, գործարանային արտադրության օղակավոր բոցավառման, որսորդական-սպորտային 5․6մմ/5․6*15․5/տրամաչափի առնվազն մեկ փամփուշտ։

Նաև քննությամբ դեռևս չպարզված համապատասխան ակոսափող հրազեն, որը 2023թ․ հունիսի 19-ին ապօրինի փոխադրել է իր վարած ավտոմեքենայով և կրել իր մոտ։ Բացի այդ, Տիգրան Խաչատրյանը, ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ 2023թ․հունիսի 19-ին պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող Ա․Բաղդասարյանի հետ։

Նույն օրը՝ ժամը 20։22-ին, նշված հարցով իրեն զանգահարած Ա․Բաղդասարյանի եղբորորդու՝ Նարեկ Բաղդասարյանի կողմից իրեն ՛՛Տիկո՛՛անվամբ դիմելու հարցի շուրջ վիճել է նրա հետ։ Այնուհետև իր ավտոմեքենայով 2 ընկերների հետ մեկնել է Բաղդասարյաններին պատկանող ավտոտեխսպասարկման կետ ,որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, խուլիգանական դրդումներով վիճաբանություն է հրահրել Ն․Բաղդասարյանի և Ա․Բաղդասարյանի հետ։

Նրանց հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ապա այլ անձանց, մասնավորապես՝ Նարեկ և Արմեն Բաղդասարյանների, ինչպես նաև՝ տեխսպասարկման կետում ներկա մյուս անձանց ներկայության պայմաններում, նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, ապօրինի կրած հրազենով առնվազն մեկ կրակոց է արձակել Ա․Բաղդասարյանի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Գործը քննելու է դատավոր Վարսենիկ Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս