Աբսուրդ է. ՕԵԿ-ը չի զրկվի իշխանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ աբսուրդ է համարում այն հարցադրումը, թե ՕԵԿ-ը դուրս կգա իշխանությունից, եթե ՀՀԿ-ն միանա ԱԺ 4 ոչ իշխանական ուժերին:

Շահգելդյանի խոսքով` իշխանությունը ՀՀ-ում ձևավորվում է ընտրություններով, ու բոլոր ժողովրդավարական երկրներում է այդպես:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը,  Շահգելդյանի խոսքով`Հակոբյանն ինչ ասել է, դա իր խնդիրն է:

ՕԵԿ խմբակցության մյուս պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ հասարակությունը քաղաքական ուժերին ընտրում է ծրագրերի համար:




Լրահոս