Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյան- Ծնված տարին՝ առնետ
2023-ը խայտառակությունների տարի էր Ձեր համար: Կարտոֆիլի արկղերի հետ ֆուտբոլ խաղալը ծիծաղի առարկա դարձրեց Ձեզ: Իսկ Եռաբլուրում զոհված զինծառայողին հայհոյելը ամենագռեհիկ արարքն էր, որ թույլ տվեցիք տարվա մեջ երկրորդ անգամ: Կնոջն էլ հայհոյեցիք համացանցով ու փորձեցիք արդարանալ, թե դուք չեք եղել:
Հորոսկոպի տվյալներով, տխրահռչակ բառը սազում է ձեր անվան հետ: Աստղերը հուշում են շարունակել անձնական, ընտանեկան կյանքի բարելավմանն ուղղված ամենօրյա ջանքերը: Ձեր կինը ԱԺ-ում է աշխատում, որդիները՝ պետական տարբեր հաստատություններում: Կոռուպցիան, այո, Ձեր ընտանիքում է: Զգույշ եղեք:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: