Ինչու էր իրականում Լոռի այցելել Նիկոլ Փաշինյանը. ՔՊ պատգամավորի ծեծի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է:

ArmLur.am-ի տեղեկություններով՝Նիկոլ Փաշինյանի Լոռի այցը նաեւ նեղ կուսակցական նպատակ ունի:

Իրականում, բացի աշխատանքային այց, նա գնացել է Լոռի՝ հատուկ իր թիմակցին՝ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին աջակցելու համար, որը վերջերս ծեծի էր ենթարկվել Լոռու թաղային հեղինակությունների կողմից՝ Ալավերդու համայնքապետի ընտրությունների ժամանակ ցուցաբերած իր անվայելուչ պահվածքի համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս Լոռու ուժայիններին խիստ հրահանգ է տվել, որ իր թիմակցի նկատմամբ այսուհետ խիստ ուշադիր լինեն, ու ով փորձի նրա նկատմամբ կրկին բռնություն կիրառել կամ մի թթու խոսք ասել նրան՝ խստագույնս պատժվի:




Լրահոս