ՖՈՏՈ․ Ադրբեջանցի զինվորները «հաշվեհարդար» են տեսել Վաղուհաս գյուղ մտնող ճամփեզրին կանգնեցված խաչքարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանություն իրականացնել Արցախում։

ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Musavat TV-ի տարածած տեսանյութից հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորները «հաշվեհարդար» են տեսել Վաղուհաս գյուղ մտնող ճամփեզրին, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին՝ 2021 թվականին կանգնեցված խաչքարի հետ։

Տեսանյութում կողք-կողքի կանգնեցված երկու խաչքարերից մեկը չկա։

Զավթիչները ավերել են նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում, Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։

Լուսանկարները՝ Artsakh Monuments ֆեյսբուքյան էջից




Լրահոս