Վերին Ռադայի կողմից Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը գաղտնի ԱՄՆ է տեղափոխել ոսկե սկյութները:
Այս լուրը սոցիալական կայքերի միջոցով տարածել է Մոսկովյան « Լև Գումիլյովի Կենտրոն» -ի տնօրեն Պավել Զարիֆուլինը:
Քաղաքագետը վստահ է, որ Յացենյուկը ԱՄՆ վերջին այցի ժամանակ այնտեղ է տեղափոխել քսան միլիարդ դոլար արժողությամբ ազգային – մշակութային գանձերը:
Հղում անելով աղբյուրներին, որոնց Զարիֆուլինը գաղտնի է պահում, վերջինս նշում է, որ Յացենյուկը ոսկին ԱՄՆ է տեղափոխել որպես Արժույթի համաշխարհային ֆոնդի կողմից տրամադրվելիք վարկի երաշխիք:
Պատմաբաններն այս ինֆորմացիան ճշտելու համար Ուկրաինայի նոր իշխանություններին կոչ են անում թանգարանների պահոցներում պահպանվող նմուշների ստուգում անցկացնել:
Ոսկե սկյութները արժևորվում են ոչ այնքան որպես ոսկի, որքան որպես պատմական մասունք: