ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 222 lava-ն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում գերազանցել է թույլատրելի արագությունը․ ինչ է նրան սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ահազանգ է ստացել, որ հայ բլոգեր Էրիկ Շահբազյանը՝ նույն ինքը 222 lava-ն, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում երթևեկել է ոչ թյույլատրելի արագությամբ։ Այն հատվածում, որտեղ վարել և նկարահանել են տեսանյութը թույլատրելի արագությունը սահմաված է մինչև 100 կմ/ժ, իսկ բլոգերը վարել է առնվազն 210 կմ/ժ արագությամբ։

Ըստ ՀՀ օրենքի՝ ահմանված արագությունը գերազանցելու դեպքում ենթադրվում է մեկ տարով վարորդական վկայականից զրկում։

ArmLur.am-ը կապվեց բլոգեր Էրիկ Շահբազյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց․

«Իրենք ինձ չեն կարող զրկել, քանի որ դա իրական չի, ես կարող ա ինադու սարքել եմ էդի։ Չեն կարող ապացուցել»։

Հարցին թե ինչպես է դա հնարավոր, եթե դուք կողքից մեկնաբանություններ եք անում, նա նշեց, որ դա ապացուցել հնարավոր չէ, կողքից ո՛չ արագություն ֆիքսող տեսախցիկների նկարահանում կա, ո՛չ դրսից նկարահանում։

«Եթե կարան օրինական զրկել, թող զրկեն, բայց չեն կարողանա, որովհետև չեն կարող ապացուցել։ Ես զուտ վիդեո եմ արել հավեսի համար, եթե կարող են օրենքով զրկել, թող զրկեն»։

Հետաքրքիր է՝ ՆԳՆ ոստիկանությունն ի՞նչ քայլեր կձեռնարկի նման երևույթները կանխելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս