Վերջին օրերի առատ տեղումներն իսկական իրարանցում են առաջացրել Երևանում՝շատ անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին։
ArmLur.am-ը մի շարք դժգոհություններ է ստանում քաղաքացիներից, որ առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղաշարժվել, մայթերը գրեթե անանցանելի են դարձել, քանի որ ամբողջությամբ սառույց ու ցեխ է:
Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը հերթական անգամ անգործության է մատնված ու անգամ ավազ չի ցանում մայթերին:
Սրա պատճառով մարդիկ դժվարությամբ են տեղաշարժվում անգամ մոտ տարածությունում ու հաճախ նաև սայթաքում են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան