Ոստիկանները ձերբակալել են ակցիայի 50 մասնակիցների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են “Գրավեք Փորթլենդը” ակցիայի ավելի քան 50 մասնակիցների, որոնք հրաժարվել են կատարել իշխանությունների պահանջը,- հաղորդում է Rauters -ը: Ավելի քան երեք հազար ցուցարարներ կիրակի երեկոյան գրավել էին Փորթլենդի էլիտար շրջաններից մեկի այգու տարածքը, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն ԱՄՆ հարուստների դեմ, որոնց պատճառով, ըստ ցուցարարների, տուժում է ամերիկացիների 99 տոկոսը: Ոստիկանները ցուցարարներին հրամայել են հեռանալ եւ  վրանները հավաքել, սակայն ակցիայի մասնակիցներից մի քանիսը հրաժարվել են կատարել հրամանը, եւ իրավապահ մարմիններն անցել են այգին “մաքրելու գործողությանը”: Ոստիկանության և ցուցարարների ընդհարուման ժամանակ ոչ ոք չի տուժել: Ակցիաները տարածվել են նաև ԱՄՆ-ից դուրս` Կանադայում եւ  եվրոպական մի շարք երկրներում:




Լրահոս