Սպասվում է ձյուն. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում հունվարի  26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։

Մարզերում հունվարի 26-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի երեկոյան ժամերին, 28-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 27-ին հանրապետության ամբողջ տարածքում, սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




Լրահոս