ՖՈՏՈ․ Աբովյան 38 հասցեում գողացել են Արցախից բռնի տեղահանված ուսանողուհու դրամապանակը. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը կապ է հաստատել ուսանողուհու հետ եւ Ն.Ա-ն պատմեց դեպքի մանրամասները.

«Երիտասարդականում գտնվող Յունիբանկի բանկոմատից քարտիցս 300 հազար ՀՀ դրամ եմ կանխիկացրել և միանգամից անցել եմ մյուս մայթ՝ կանգառում սպասել տրանսպորտին: Պայուսակիս ուշադիր էի: Գիտակցում էի, որ մեծ գումար կա մոտս, չկորցնեմ: Ընդհանուր 307 հազար էր: Երբ 35 համարի երթուղայինը մոտեցավ կանգառին, ես այդ պահին գրպանիցս տրանսպորտի գումարը հանեցի, որ նախապես վճարեմ ու ճանապարհ ընկնեմ: Տրանսպորտ բարձրանալուց զգացի, որ պայուսակս քաշեցին, շրջվեցի տեսա պայուսակս բաց է, իսկ դրամապանակս չկա: Կանգառում հավաքված մարդիկ շատ էին, հարցրեցի կարմիր գույնի դրամապանակ տեսե՞լ են՝ ասացին չենք նկատել: Այդ ընթացքում ոստիկանություն զանգեցի ու կանգառից մի քիչ վերև բարձրացա։ Երբ իջա նորից կանգառ, տեսա, որ հավաքված մարդիկ դրամապանակս գտել են աղբամանից: Բանկային քարտերս ու արծաթե խաչս մեջն էր, բայց գումարն ամբողջությամբ վերցրել էին: Ես չեմ տեսել գողացողին, բայց ասում են՝ գլխարկով ու բարձրահասակ տղամարդ է եղել: Դիմել եմ ոստիկանություն՝ հուսով եմ կգտնվի:

Ենթադրում եմ, որ ինձ հետևել են հենց բանկոմատի կողքից, որովհետև հանել ու միանգամից եկել եմ կանգառ, որ բարձրանամ տուն: Մինչև տրանսպորտի գալը մոտս էր, բարձրանալուց եղավ դեպքը: Ենթադրում եմ, որ մտածել են տրանսպորտ մտնելուց վերցնեն, որ անգամ չիմանամ, որտեղ են գողացել»:

Դեպքի բացահայտումով զբաղվում են իրավապահները, իսկ մենք հետամուտ կլինենք դեպքի բացահայտմանը:

Մեր այն հարցին, իսկ որտեղից նրան 300 ՀՀ դրամ գումարը՝ Ն,Ա-ն հայտնեց.

«Ես մասնագիտությամբ լրագրող եմ եւ նյութեր էի գրել Արցախի մասին, շրջափակման վերաբերյալ ու անցած դառը մեր օրերի մասին, որոնք ներկայացրել էի նախաձեռնության եւ ինձ 1000 եվրոյի չափով դրամական աջակցություն էին տվել: Միակ աջակցությունը ես չեմ ստացել, այլ բոլոր այն անձիք, ովքեր հատուկ անդրադարձ էին ունեցել Արցախի կյանքին ու Արցախի ցավին: Ցավոք, իմ՝ Արցախի մասին նյութի դրամական աջակցությունը չվայելեցի ու այնքան նպատակներ ունեի, չգիտեմ, սիրտս ցավեց այդ պահին, որ կորցնելով իմ հայրենիքը՝ այսօր դեռ շարունակում եմ փորձությունների միջով անցնել»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս