ՔՊ–ն որոշել է ստորագրահավաք անել, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, «Սիներջիի» տնօրենը և գործով անցնող աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի փոփոխության հարցը։

ՔՊ-ական խորհրդի անդամները հայտարարել են, որ իրենք կարող են ստորագրահավաք կազմակերպել Անի Գևորգյանի խափանման միջոցը փոխելու համար։ ԱԺ մեր թղթակիցը հայտնում է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները փորձում են նախաձեռնել նման ստորագրահավաք Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և ընկերության մեկ այլ աշխատակից` Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը փոխելու նպատակով։




Լրահոս