Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել գերմանական ZDF պարբերականին՝ խոսելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի, ապաշրջափակման ու կոնտակտների մասին։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ռազմական գրոհը Ադրբեջանում քննարկվող տարբերակ է, Հաջիևը պատասխանել է.
«Ոչ։ Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և, դրանով իսկ, Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունք: Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրական վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ»։