ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզների և քննիչների կողմից նշված տանը խուզարկություն կատարվեց: Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափերի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ պահեստատուփով, առանց գործարանային համարի երկփողանի հրացան, ազդանշանային ատրճանակ, սվին-դանակ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի նռնակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 48 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ և ինքնաձիգի հարվածային մեխանիզմ:
Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին: