Հունաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

«Կողմերը քննարկեցին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս