Երևանի սրտում գտնվող ամենահին թաղամասը՝ կոլորիտային Կոնդն ավագանու որոշմամբ ամբողջությամբ օտարվելու է՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու նպատակով:
Կոնդ թաղամասի բնակիչներն իրենց տների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներից հետո սեփականության նոր վկայական ստանալու համար պետք է վճարեն սահմանված կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով:
Կադաստրային արժեք է համարվելու 139 000 և 214 000 դրամը` ըստ գոտիավորման։
Երևանի ավագանու այս որոշումն իրարանցում է առաջացրել Կոնդի բնակիչների շրջանում. անորոշ վիճակում են, ասում են՝ չեն պատրաստվում լքել իրենց տները՝ մինչև իրենց գոհացնող չափով փոխատուցում տան:
Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ տան շուկայական արժեք + 15% սկզբունքով:
Նշենք, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն օրեր առաջ եղել են Կոնդում ու հանդիպել բնակիչների հետ:
Հիշեցնենք, որ Կոնդ թաղամասի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021 թ-ին, իսկ 2023թ-ին Տիգրան Ավինյանն հայտարարել էր, որ Կոնդի վերակառուցման` «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի ծրագիրն արդեն գործնական փուլ է մտել։
Մանրամասները՝ տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան