Ռուսաստանը երբեք չի ծրագրել հարձակում որևէ մեկի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը չունի և երբեք չի ունեցել ուղղակի կամ անուղղակի ագրեսիայով հարձակվելու, որևէ մեկի հետ հակամարտություն սկսելու ծրագրեր՝ կապված ՆԱՏՕ-ի, Վաշինգտոնի, Ուկրաինայի, որևէ մեկի հետ: Բայց եթե կարդաք ՆԱՏՕ-ի դոկտրինալ փաստաթղթերը, որոնք ներառում են Վաշինգտոնը, Լոնդոնը, ամբողջ Բրյուսելը, ապա այս փաստաթղթերում հավաքական Արեւմուտքն էր, որ Ռուսաստանը հայտարարեց որպես ուղղակի սպառնալիք»:
Սա, Զախարովայի խոսքով, խոսում է ագրեսիայի մասին։
«ՆԱՏՕ-ի անդամները պետք է հասկանան, որ իրենց կողմից մեր երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք անպատասխան չի մնա»,- ընդգծել է դիվանագետը։