ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե առաջիկա ընտրություններում հավասար պայմանների դեպքում ԲՀԿ-ն կհաղթի: «Բոլոր դեպքերում, այլ հավասար պայմանների պարագայում թերեւս կարող է տպավորություն թողնել, որ, կարծեք թե, «Բարգավաճ»-ն ավելի մեծ ընտրազանգված պետք է ունենա»,-ասել է նա: Հարցին` ՀՀԿ-ից էլ շա՞տ, Բոստանջյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում որեւէ մեկի հետ համեմատություններ անցկացնել»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, թե նորմալ է համարում Բոստանջյանի հայտարարությունները: «Համենայնդեպս, հարցին, թե ԲՀԿ-ն կհաղթի ՀՀԿ-ին, նա չի պատասխանել: Շատ դեպքերում լռությունը գեղեցիկ բառերից առավել է»,-ասաց նա:




Լրահոս