Գյումրիում բնակարան է այրվել. 2-րդ հարկի պատուհանից երեք ամսական երեխա է տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ին՝ ժամը 14:59-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (6 քմ)՝ գույքով։

Փրկարարներն օպերատիվորեն կանխել են հրդեհի հետագա տարածումը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից տարհանել երեք ամսական երեխայի։




Լրահոս