Meta ընկերության որոշումը վկայում է աշխարհում բարոյականության անկման ու  բարոյական համակարգի փլուզման մասին․ Ամիր Աբդոլլահյանը՝ այաթոլլահ Խամենեիի էջերն արգելափակելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահեանը, անդրադառնալով Meta ընկերության կողմից՝ Instagram և Facebook սոցիալական ցանցերում Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի էջերը արգելափակելու մասին որոշմանը, հայտարարել է, որ բացի խոսքի ազատության ոտնահարումից, դա անօրինական ու անբարոյական գորոծղություն է։

Փետրվարի 8-ին Meta ընկերությունն անօրինական կերպով արգելափակել է Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերը։

«Meta ընկերության որոշումը վկայում է աշխարհում բարոյականության անկման ու  բարոյական համակարգի փլուզման մասին», – ասել է Ամիր Աբդոլլահյանը՝ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Middle East Eye-ին տված հարցազրույցի ընթացքում՝ հավելելով, որ այդ քայլը ոչ միայն խոսքի աազտության ոտնահարում է, այլ վիրավորանք՝ ուղղված ամբողջ աշխարհում իսլամական հեղափոխության առաջնորդի հետևորդներին։

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Արևմուտքում խոսքի ազատության մասին խոսողների հայտարարությունները սին են և ծառայում են միայն նրանց քաղաքական նպատակներին հասնելուն։

Նշելով, որ Meta-ի րոշումը ամերիկյան ԶԼՄ-ներում Պաղեստինի կոմղմնակիցների ձայնը լռեցնելու արշավի մաս է կազմում, Աբդոլլահյանը հավելել է․ «Այաթոլլահ Խամենեին ամբողջ աշխարհում Պաղեստինի և Գազայի ճնշված ժողովրդի ամենաակնառու աջակիցն է, և «Սիլիկոնային հովտի» կայսրությունը չի կարող խանգարել, որպեսզի նրա ձայնը հասնի համաշխարհային հանրությանը»:




Լրահոս