Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ են․ աղմկահարույց բացահայտումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Factor.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկել է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը։

Մասնավորապես խուզարկությունն իրականացվում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչությունում։

ArmLur.am-ը զրուց քաղաքապետի խոսնակ Հայկ Կոտանյանի հետ։ Վերջինս նշեց, որ գործողությունն արդեն ավարտվել է, իսկ մյուս մանրամասների համար պետք է դիմել Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք, որ ArmLur.am գրել էր, որ առաջիկայում քաղաքապետարանում նույնպես խուզարկություններ են սպասում և Էկոնոմիկայի նախարարության «շուոն» սպասվում է նաև քաղաքապետարանում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները լուրջ բացահայտումներ են արել նախորդ քաղաքապետերի օրոք տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաների մասով, ավելին՝ քաղաքապետարանից ներկա ու նախկին պաշտոնյաներ նաև կձերբակալվեն:




Լրահոս