ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում գիտական կոչում եւ աստիճան չունեցող մարդը կարող է դասավանդել բուհում: Թույլատրելի՞ է, որ ամբիոնում դասախոսների մեծ մասը չունենա գիտական կոչում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ պահանջների` բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը եւ բաշխումը, ներառյալ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական եւ ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը: Բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոնները զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը եւ կանոնակարգերին համապատասխան: ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրությունների հաստատումը, դրանցում լրացումների եւ փոփոխությունների կատարումն իրականացնում է ՀՀ կառավարությունը, իսկ կանոնակարգերը հաստատվում են բուհի գիտական խորհրդի կողմից:
ղեկավար Մհեր Ղազարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ գիտական կոչում ստանալը մեր ժամանակներում բավական հեշտացել է, սակայն հատկապես մասնավոր բուհերում մեծ թիվ են կազմում գիտական կոչում չունեցող դասախոսները: