Նախարար Գրիգոր Մինասյանը երկուշաբթի կգնա խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը՝ մարտի 18-ին, խորհրդարան կգնա Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարը ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կներկայացնի
Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի՝ իր ոլորտին առնչվող հատվածը:

Նշենք, որ անցնող շաբաթ խորհրդարան էին եկել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը հաջորդ շաբաթ կքննարկվի արդեն ԱԺ քառօրյա նիստին:

Ք.Մ




Լրահոս