Ժամանակի ընթացքում փոխվում են հագուկապը, նորաձևությունն ու ոճը, մարդկանց պահվածքն ու «ազատության» սահմանները, սակայն պատշաճ վարքագծի կանոնները, որքան էլ, որ հին թվան, չեն փոխվում:
Շատ կանայք և աղջիկներ արդեն ուշադրություն չեն դարձնում վարքագծի կանոններին, կամ առնվազն դրանց զգալի մասին՝ դրանք հնաոճ համարելով, սակայն էլեգանտ կանայք հաշվի են առնում վարքագծի կանոնները, որոնք ստորև ներկայացնում ենք Ձեզ.
• Բոլորին հարգալից են վերաբերվում:
• Նրանք խուսափում են դրամատիկ տեսարաններից:
• Նրանք ինքնավստահ են, բայց ոչ ամբարտավան:
• Անընդհատ իրենց բջջայինով զբաղված չեն:
• Տարբեր վայրերում և առիթների տարբեր հագուկապով են ներկայանում:
• Չեն վիճում այլոց հետ՝ իրենց կարծիքի կամ արարքների համար:
• Անիմաստ բաների վրա գումար չեն ծախսում:
Հուրի Բաղդասարյան