Այս պահին Ոսկեպար գյուղում հավաք է․ բնակիչները քննարկում են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հավաք է. քաղաքացիները դուրս են եկել փողոց:

Ինչպես ArmLur.am-ին տեղի բնակիչներից փոխանցեցին, այնտեղ են նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը և քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ Տավուշում պետք է սահմանագծում իրականացվի, իսկ Ադրբեջանը 4 գյուղ է պահանջում, անհանգստություններ են առաջացրել քաղաքացիների մոտ:
Բնակիչները դուրս են եկել փողոց և քաղաքական գործիչների հետ ստեղծված իրավիճակն են քննարկում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս