«Իրանը եթե մեզ էժան գազ կտա, մենք երկու ձեռքով համաձայն ենք: Գազպրոմի հետ ստորագրած պայմանագիրը չի խանգարի, որ մենք գազ գնենք նաև Իրանից»,- այսօրվա մամլո ասուլիսում ասացին ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Իրանի դեսպանի հայտարարությանն այն մասին, որ Իրանը գազի վաճառքի նոր պայմաններ կարող է առաջարկել Հայաստանին:
Մելքումյանը հիշեցրեց, որ իրանական գազը ուղեկից գազ է բոլորովին այլ որակներով: Իսկ արդյոք Ռուսաստանը թույլ կտա Հայաստանին Իրանից գազ գնել: Թե՛ Մելքումյանը, թե՛ Այվազյանը դրական պատասխանեցին: Այվազյանի խոսքով ` թույլ տալ կամ չտալը մեզանից, մեր քաղաքական կամքից ու իրավիճակից է կախված: