Լիբանանի Տիր քաղաքի Queen Elissa Hotel հյուրանոցում, որտեղ սովորաբար ապրում են ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցները, պայթյուն է տեղի ունեցել,- հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով հյուրանոցի անվտանգության աշխատակիցներին, պայթյունը տեղի է ունեցել հյուրանոցի բարում, տուժածներ չկան:Մեկ րոպե անց քաղաքի կենտրոնում սպիրտային խմիչքներ վաճառող խանութում ևս մեկ պայթյուն է որոտացել, դարձյալ ոչ ոք չի տուժել: Այս պահին փորձում են ճշտել` արդյո՞ք այդ գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի աշխատակիցների դեմ:
Պայթյուններ Լիբանանյան հյուրանոցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ