Օրեր առաջ Երևանում թալանել են Սայաթ-Նովա պողոտայում գործող հայտնի «Զիգզագ» խանութը, հայտնում է shamshyan.com-ը։
Մարտի 21 ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Ռոբերտ Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05.30-ից 05:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ոտքով կոտրել է Սայաթ-Նովա 20 հասցեում գործող «Զիգզագ» խանութի մուտքի ապակյա դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի 13 բջջային հեռախոս։
«Զիգզագ» խանութ-սրահի տնօրենի տեղակալ Արթուր Ջանոյանը իրավապահներին հայտնել է, որ գողության հետևանքով պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են անհրաժեշտ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նկատենք, որ «Զիգզագ» ՍՊԸ-ի ղեկավարը Էդուարդ Աղաջանյանի հայրն է` Արթուր Աղաջանյանը: