Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Զատկի ավանդական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին և Ադրբեջանին և կոչ արել բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև.
«Որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է Հռոմի Պապը։