Նախկինների ժամանակ կոռուպցիոն դեպքերի պատճառով աշխատանքից հեռացվածը պաշտոնի անցավ:
ArmLur.am-ը ֆիքսել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար կոռուպցիոներներին պաշտոնների նշանակելը դարձել է ապրելակերպ։
Զորօրինակ՝ 2016 թվականին աշխատանքից հեռացվեց Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Սահակ Հարությունյանը։ Այդ ժամանակահատվածում լուրեր տարածվեցին, որ Հարությունյանը «մենակով» «գործ է արել» ու շինաշխատանքների թույլտվություններ է տվել նրանց, որոնց չի հասնում։ Ըստ այդ օրերի մամուլի հրապաարակումների՝ Հարությունյանը 1500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց, «չէր նկատել» Գայի պողոտայի հարակից տարածքում գտնվող ապօրինի շինարարությունը։ Մեր օրերում, ազնիվ հեղափոխականների օրոք Սահակ Հարությունյանը նշանակվում է Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ։