Սպանված զինվորի հայրն անորոշության մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին սպանված զինվորի` Արման Ղուկասյանի հարազատներն անորոշության ու տագնապի մեջ են:

Քիչ առաջ Armlur.am-ը կապ հաստատեց Ղուկասյանի հոր` Արտուշ Ղուկասյանի հետ, ով մեզ հայտնեց, որ իրենք այս պահին Երևանում են և որդու դիակը դեռ չեն տեսել: «Դեռ ոչինչ չգիտենք: Դեպքի հետ կապված ոչ մի մանրամասն դեռ չեն ասել: Հիմա Երևանում ենք: Չգիտեմ` երբ տեղ կգնանք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել էր ԼՂ–ում մարտի 19-ին զոհված զինծառայողի մահվան փաստին: Թերթի տեղեկություններով՝ զինվորները միմյանց շփոթել են հակառակորդի հետ, ինչի հետևանքով դիրքերում հնչել է կրակոց, և Արման Ղուկասյանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը՝ վիրավորվել։ Նրան տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։

Նշենք, որ մահացած զինվորը տան միակ արու զավակն էր։ Բանակ էր զորակոչվել 2012թ. աշնանը:




Լրահոս