Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Թուրքիայի տարածքում արգելափակել ելքը դեպի Twitter սոցիալական ցանց:
«Այժմ մենք ունենք դատարանի որոշումը, և արմատախիլ կանենք Twitter-ը», – հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիային չի անհանգստանում այս կապակցությամբ միջազգային հանրության արձագանքը: «Բոլորը կդառնան Թուրքիայի ուժի վկան»,-հայտարարել է նա:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը, ավելի վաղ Էրդողանը տեղեկացրել է, որ մարտի 30-ին նախատեսվող տեղական ընտրություններից հետո կառավարությունը նոր սահմանափակումներ կմտցնի համացանցում: Խոսքը մոտավորապես YouTube-ի և Facebook-ի մասին է: Սակայն հետագայում նախագահ Աբդուլլահ Գյուլը հերքել է այդ հայտարարությունը: Համացանցի սահմանափակումները կապված են կոռուպցիոն սկանդալի հետ, որն առաջացել է Էրդողանի հեռախոսային խոսակցությունների հրապարակման հետ: Մասնավորապես, վարչապետն ու իր որդին, ենթադրաբար, քննարկել են մեծ գումարի թաքցման հարցը: