Սպանված զինծառայողի դին արդեն տեղափոխում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մարտի 19-ին զոհված ժամկետային զինծառայող Արման Ղուկասյանի հորեղբոր տղան` Մարտինը, հայտնեց, որ Ղուկասյանի դին արդեն տեղափոխում են Գորիս: Այս պահին դեռևս Վայքի ճանապարհահատվածում են:

Armlur.am-ի հարցին, թե ինչ մանրամասներ գիտեն նրանք դեպքի առթիվ, Մարտին Ղուկասյանը պատասխանեց, որ դեռևս պարզաբանումներ չեն ստացել և մանրամասներ չգիտեն: ՊՆ-ի հետ նույնպես, Ղուկասյանի փոխանցմամբ, դեռևս կապ չեն հաստատել:

Հիշեցնենք, որ ԼՂ–ում մարտի 19-ին զոհվել էր զինծառայող Արման Ղուկասյանը: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ զինվորները միմյանց շփոթել են հակառակորդի հետ, ինչի հետևանքով դիրքերում հնչել է կրակոց, և Արման Ղուկասյանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը՝ վիրավորվել։ Նրան տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Նշենք, որ մահացած զինվորը տան միակ արու զավակն էր։ Բանակ էր զորակոչվել 2012թ. աշնանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս